Թեստ 3
1) 4 2) 6 3) 8 4) 10 4) 12: 5րոպե 23 վայրկյան։
1) 4 2) 6 3) 8 4) 10 4) 12: 5րոպե 23 վայրկյան։
Մի պառավ գրադարանային մուկ մի անգամ եկավ այցելելու իր եղբոր երեխաներին: -Դե դուք բոլորովին կյանքը չգիտեք,- ասում էր նա իր ամոթխած ազգականներին,- իմ կարծիքով, դուք օրինավոր կարդալ անգամ չգիտեք:` -Օ՜, դու մեր մեջ իսկական գլուխ ես,- հառաչեցին նրանք: -Օրինակ, դուք երբևէ կատու կերե՞լ եք: -Կատո՞ւ… մեզ մոտ հակառակն է լինում. մեզ մոտ կատուներն են ուտում մկներին: -Այդ նրանից է, որ դուք տգետ եք: Իսկ, ա՛յ ես, կերել եմ կատու, այն էլ ոչ մի հատ. վրա եմ տալիս մի ծայրից՝ հոպ… պատրաստ է: Իսկ նա ծպտուն անգամ չի համարձակվում հանել: Այ, կուզեք հավատացեք, կուզեք՝ ոչ: -Իսկ ի՞նչ համ ունեն կատուները: -Թղթի համ, ու մի-քիչ էլ թանաքի համ կա մեջը: Բայց դա դեռ ի՞նչ էր որ… դատարկ բան… Իսկ այ, շուն դուք երբևէ կերե՞լ եք: -Ի՞նչ ես ասում… -Իսկ ես, ա՛յ, հենց երեկ մեկին վերջ տվի: Մի գամփռ… Նրա ժանիքները իմ չափ էին: Ինձ համար ի՞նչ կա որ. ես նրան հանգիստ, այսպես՝ հոպ… և կերա: Նա ձայն, ծպտուն չհանեց: -Իսկ շու՞նն ինչ համ ունի: -Նա էլ թղթի պես է : Դե, իսկ ռնգեղջյուր դուք չե՞ք փորձել: -Օ՜… դու մեր մեջ մի հատ ես… Դե մենք ի՞նչ ենք որ… մենք ռնգեղջյուր չենք էլ տեսել: Ինչի՞ է նա նման. Ռոկֆոր պանրի՞, թե՞ հոլանդականի: -Այ թե տգետ եք «… ումն է նման»… Պարզ է՝ ում. իհարկե, ռնգեղջյուրի… Իսկ փիղ կերե՞լ եք, իսկ արքայադուստր կերե՞լ եք… Իսկ Նոր տարվա տոնածա՞ռ՝ իր բոլոր խաղալիքներով: Եվ հենց այն ժամանակ, երբ մուկը հասավ տոնածառին, կատուն, որ նստած էր հին սնդուկի ետևը և լսում էր մկան դատարկախոսությունը, չդիմացավ, սարսափելի ձայնով մլավեց ու մեկ էլ այնպես ցատկեց… որ… Պետք է ասել, որ դա իսկակա՜ն կատու էր, շքեղ մորթիով, փարթամ բեղերով և երկար, սուր-սուր ճանկերով: Մկները հենց որ լսեցին կատվի ձայնը, պուկ, փախան: Իսկ գրադարանային մուկը անսպասելիությունից տեղում անշարժացավ և մնաց կանգնած, ինչպես արձան: Կատուն առանց երկար մտածելու, հոպ… ճանկեց նրան: Ճանկեց, բայց միանգամից չկերավ, այլ որոշեց մի-քիչ խաղալ նրա հետ: -Հա, ուրեմն դու հենց այն մու՞կն ես, որ կատուներ է ուտում,- հարցնում է կատուն: -Ճիշտ այդպես, ձերդ ողորմածություն, հենց ես եմ: Բայց ախր… ձերդ պայծառափայլություն, պետք է հասկանաք… Համարձակվում եմ զեկուցել ձերդ ողորմածություն, չէ՞ որ ես ողջ կյանքս անց եմ կացրել գրադարանում… -Հասկանում եմ, հասկանում եմ: Ապրում էիր գրադարանում և զբաղվում էիր նրանով, որ ուտում էիր նկարները և փչացնում գրքերը: -Օ՜, ձերդ մեծություն, ընդամենը մի քանի անգամ… Եվ հավատացնում եմ ձեզ, ձերդ պայծառափայլություն, միայն և միայն ինքնազարգացման համար: -Դե իհարկե, ի միջի այլոց ես էլ շատ բարձր եմ գնահատում գրականությունը: Բայց քեզ չի՞ թվում, որ բացի գրքային իմաստությունից կա նաև մի ուրիշ իմաստություն՝ կյանքի իմաստությունը: Քո տարիքում ժամանակն է իմանալու, որ կյանքում կան ոչ միայն թղթի վրա նկարված կատուներ, և ամեն մի փիղ չի համաձայնվի, որ նրան կծեն մկները: Բայց խեղճ գերու բախտից կատուն մի վայրկյան աչքը դարձրեց դեպի սարդը, որ սողում էր հատակին: Գրադարանի մուկն էլ հիմար չէր. նա իսկույն նետվեց մի կողմ ու թաքնվեց գրքերի արանքում: Իսկ կատուն ստիպված եղավ այս անգամ բավարարվել միայն սարդով:
Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան։ Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին՝ ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։ Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա: Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում՝ բաղարջը չկա։ Էս ՛ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է,… Continue reading Չախչախ թագավորը: Հ. Թումանյան
Շրջանի մեջ վերցրու 1-10-րդ առաջադրանքների ճիշտպատասխանները:Գտի´ր այն թիվը, որի գրությունը համապատասխանում է վեց հազար հինգ հարյուրչորս թվին:1) 60542) 65043) 64054) 6045Ընտրի´ր այն թիվը, որը 680-ից փոքր է 17-ով:1) 115602) 6973) 6634) 40Քանի՞ տասնյակ կա 826 թվի մեջ: 1) 82) 23) 264) 82Ընտրի´ր այն թվանշանը, որը աստղանիշի փոխարեն տեղադրման դեպքումստացված թվերը դասավորված կլինեն նվազման կարգով. 5*8,… Continue reading ԹԵՍՏ 1
1)478 2)4078 3)4708 4)4780։ 2. Գտիր ամենամեծ երկնիշ և ամենափոքր հնգանիշ թվերի գումարը: 1) 10099 2) 10010 3) 100098 4) 99 3.Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը, եթե արտադրիչներից մեկը մեծացնենք 8 անգամ, իսկ մյուսը թողնենք նույնը: 1) կմեծանա 8 անգամ 2) կփոքրանա 8 անգամ 3) կփոքրանա 8-ով 4) կմեծանա 8-ով 5) նույնը կմնա: 4. Գտի՛ր… Continue reading 1. Գտիր այն թիվը, որը պարունակում է 4 հազարյակ, 7 տասնյակ և 8 միավոր
1/6 մասը 20 է:20×6:1=120 1/6 մասը 20 է: 20×6:1=120 1/25 մասը 4 է: 25×4:1=100 1/100 մասը 6 է:100×6=600 1/9 մասը 1 է:9×1:=9 1/15 մասը 30 է:30×15=450 1/3 մասը 164 է:164×3=492 1/8 մասը 3000 է: 1/16 մասը 15 է։ 1/19 մասը 24 է։ 1/17 մասը 105 է։ 1/101 մասը 14 է։ 2․Գտիր այն թիվը, որի 2/7 մասը 20… Continue reading Թեմա՝ Թվի մաս գտնելը և թվի գտնելը, երբ հայտնի է նրա մասը/մաս 21. Գտիր այն թիվը, որի
Ժողովրդական տարազը, սերտորեն կապված լինելով ժողովրդի պատմության ու մշակույթի, ազգային ինքնատիպ խառնվածքի, գեղագիտական նախասիրությունների ու ընկալումների հետ, էթնիկ ցուցիչի կարևորագույն դեր է կատարում․ հայկական տարազը բացառություն չէ, այն լավագույնս բնորոշում է հայ մարդու բնավորությունը, վերջինիս կապն իր պատմության, ավանդույթների, մշակույթի, բնության հետ, մյուս կողմից էլ հայկական լեռնաշխարհի ամեն մի տարածաշրջան իր ուրույն հետքն է թողել… Continue reading Արցախյան տարազի մասին
դ