Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով 

Այո՜, Ջովանինո  Անբանը    հայտնի  ճանապարհորդ էր:  Ճամփորդեց  նա,  ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով: – Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ: 

Պատասխանի փոխարեն, այս մարդը  գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց  Ջիովանինոյին. 

_Տեսնո՞ւմ ես: 

_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛: 

_ Ա՛յ սխալվեցիր:  Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ, որի սկզբում Չ-ն է: Սա նրա համար է, որ  մատիտների փշրանքները  սրելով   դարձնի նոր մատիտներ:  Դպրոցականների համար շա~տ օգտակար իր է: 

_Հրաշալի~ է: – հիացած բացականչեց Ջիովանինոն –  ուրիշ ի՞նչ կա: 

_Ուրի՞շ,  մենք   Չկախիչ էլ  ունենք: 

_Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ: 

_Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ:  Կախիչից ի՞նչ  օգուտ, եթե բան չունենամ կախելու:    Ա~յ, մեր Չկախիչը այլ բան է:  Նրանից ոչինչ կախել պետք  չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է:  Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` գնա և վերցրո՛ւ:  Եթե ինչ- որ մեկին  պիջակ է պետք, էլ պետք չէ վազել խանութ` գնելու համար:  Պետք է միայն մոտենալ Չկախիչին և վերցնել նրանից պիջակը: Մենք  ունենք   և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք   Չկախիչներ տղամարդականց համար,   առանձին Չկախիչներ՝  կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց  է: 

_ Լա՜վ,  էլ ի՞նչ կա: 

_Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում:  Ունենք նաև Չհրացան: 

_Վա՜յ, ինչ սարսափելի է: 

_Ո՜չ, ինչ ես ասում… Չհրացանը  այնքան էլ հրացան չէ:  Դա նրա համար է, որ վերջ դնի պատերազմին: 

_Ինչպե՞ս  թե, իսկ ո՞նց է դա լինում: 

-_Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում,   մենք անմիջապես Չշեփոր ենք  փչում և կրակում Չհրացանից, և  պատերազմը հենց այդ պահին դադարում է: 

_Ինչ հրաշալի  է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում են «Չ»-ով: 

  1. Ինչի՞ համար էր չդանակը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը:
  2. Նրա համար է, որ  մատիտների փշրանքները  սրելով   դարձնի նոր մատիտներ:
  3. Ինչի՞  համար էր չկախիչը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը: 
  4. Նրանից ոչինչ կախել պետք  չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է: 
  5. Ինչի՞  համար էր չֆոտոխցիկը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը: 
  6. Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում
  7. Ինչի՞  համար էր չշեփորը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը: 
  8. Եթե հանկարծ պատերազմ է սկսվում,   մենք անմիջապես Չշեփոր ենք  փչում և կրակում Չհրացանից, և  պատերազմը հենց այդ պահին դադարում է: 
  9. Չհրացանը
  10. Չհրացանը  այնքան էլ հրացան չէ:  Դա նրա համար է, որ վերջ դնի պատերազմին: 
  11. Իսկ ինչի՞ համար կլինի չարևը, չդպրոցը, չպաղպաղակը, չծառը: 
  12. Չարևը թույլ չի տալիս, որ մարդիկ չշոգեն:
  13. Չդպորց նրա համար է, որ երեխաները չսովորեն :
  14. Չպաղպաղակը նրա համար է, որ չսառեն:
  15. Չխառը նար համար է, որ չկանաչի:
  • Իսկ ի՞նչ տառով կլինեն քո ստեղծած երկրի բառերը, պատմի՛ր նրանց մասին:  

Իմ ստեղծած երկրի բոլոր բառերը կլինեն Ն տառով: Այնտեղ կլինեն նփողոցներ, որոնք միշտ կանաչ կլինեն: Նծառեր, որոնց վրա խառը մրգեր կաճեին: Ներեխաներ, որոնք միշտ ուրախ կլինեին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *